Նվեր

Մի հատ վատ բան, մի հատ լավ:
Վատ բանը. նախագծային շաբաթվա (ամսվա*) մեջ Ընկեր Նունեն առաջարկեց խոսել միջնակարգի էրեխեքի մոտ ինքնակրթության մասին: Ընկեր Նունե, խորացել եմ թեմայի մեջ ու 2 ամիս հետո նոր պատրաստի նյութ ունեմ:
Լավ բանը. 2 ամիս նախապատրաստվելը լրիվ հերիքեց թեմայի մասին լիքը ինֆո հավաքելու, անկապ մասերը փրթել-թափելու ու հավաքածս սիրուն դասավորելու համար: Կպնենք:

Ամենասկզբից խոսում ենք սովորելու կենսաբանական երևույթի մասին (ՀՈՒՇՏ ՉԼԻՆԵՔ, ՇԱՏ ՉԵՆՔ ՄԱՆՐԱՆՈՒՄ): Հետո խոսում ենք խանգարող բաների մասին, որոնք հաստատ միջնակարգի սաղ էրեխեքի առօրյայում կան, ու վերջում, սովորական դառած բաները ցեխը մտցնելուց ու հանելուց հետո պատմում ենք, թե ոնց ենք կպնում սովորելուն: Իրոք լավ կզգամ ինձ, եթե ինֆորմացիան դասավանդողների կողմից փոխանցվի էրեխեքին, ավագի ու միջնակարգի (բնականաբար, որոշակի փոփոխության ենթարկվելուց հետո. ուղղակի գրական խոսելը շատ արհեստական ա մոտս ստացվում):

Երևույթը
Ուղեղի մեջ կան լիքը բջիջներ, ու ինչ-որ մտավոր-ֆիզիկական գործողություններ աշխատանքի մեջ են գցում ինչ-որ հերթականությամբ կոնկրետ բջիջներ, ստեղծում օղակ էլի: Սրանց անընդհատ աշխատելու դեպքում արտազատվում ա ինչ-որ շատ այլանդակ երկար անունով հեղուկ նյութ ու էդ սկսում ա պնդանալ էն ասածս բջիջների շուրջ, ինչի հաշվին բջիջները սկսում են աշխատել ավելի կոնկրետ, հետևաբար ավելի արագ ու ավելի քիչ էներգիայի ծախսով: Վերջ:

Խանգարող Գործոններ
ՈՒղիղ կասեմ. Instagram, Facebook, Youtube ու սրանց ազգուտակը: Իհարկե, անցած սերնդի դեպքում սրանց տեղերը զբաղեցնում էին e-mail-ը ու TV-ն, բայց դպրոցում 40 տարեկան աշակերտ չունենք, նենց որ սրանց վրա չենք խորանում:
Ինչի հաշվին են սրանք վնաս?
Ինֆորմացիա: Այլանդակ շատ ինֆորմացիա ենք անընդհատ ստանում սոց.ցանցերում լինելու ընթացքում: Ու մեր ուղեղները ի վիճակի չեն էդ լրիվ պահելու, չնայած որ փորձում են, ու մենք սկսում ենք սովորել պահել փոքր ինֆո կարճ ժամանակով, այսինքն մի քիչ զարգացնում ենք կարճաժամկետ հիշողությունը, բայց ահավոր վնաս ենք տալիս երկարաժամկետ հիշողությանը: Համոզվել եմ իմ փորձով, որովհետև մինչև ինտերնետի մեջ խրվելը ինձ դպրոցում 1 անգամ կարդալը հերիքում էր աշխարհագրության ու հայոց պատմության դասերը 9-ի պատմելու համար, ու ինֆոն նենց չի, որ հաջորդ օրը կորում էր:
Հետո: Ինտերնետի հաշվին բարձրանում ա անչափահասների դեպրեսիայի մակարդակը: Էրեխեն մտնում ա ինստա, տենում ա, թե ինչ կատարյալ կյանք ունի Դեն Բիլզերյանը, դեպրեսիա: Էրեխեն մտնում ա ֆբ, տենում ա մեկը տխուր երգ ա քցել, երգը դուրը գալիս ա, մեջը կա դեպրեսսիա բառը, էրեխեն գուգլում ա էդ ինչ ա, դեպրեսիա. շատ բան տեսնելը միշտ չի, որ օգուտ ա:

“Բայց ես հետաքրքիր բաներ եմ սովորում:”
Բալես, karch.paster-ին follow լինելուց քո ուղեղը չի մեծանում:
“Բայց ես ընկերներիս հետ չեմ կարողանա շփվել, եթե չմտնեմ ցանցեր:”
Հարգեցի ընկերասեր լինելդ, բայց ընկերասիրությունը 15 տարի հետո քո տունը, ավտոն, երազանքիդ երկիր տոմսը կամ սիրածդ կենդանին, նոր Mac ու օրիգինալ Yeezies չի առնի ու հաստատ քո փոխարեն կոմմունալներ չի վճարի:
Քեզ ու ապագադ պիտի դնես աչքերիդ առաջ, մնացածը իրականում էդքան էական չի: Էս դարում կարևոր եմ գտնում էս ասելը, որովհետև ինքնասիրության ու սեփական անձի վրա կենտրոնանալու վրա շատ թունավոր հայացքներ կան էս պահի դրությամբ:
“Բայց զգացմունքներս կբթանան, որ ես ինձ սովորելու համար ստեղծված ռոբոտի նման պահեմ” (եթե ինչ որ մեկը լուրջ էս հարցը տվեց, ասեք թող քիչ ռոմանտիկ կինոներ նայի): Հավատա, ինտերնետը քո զգացմունքների վրա շատ ավելի վատ ա ազդում, քան սովորող ռոբոտ լինելը (որի հետ համագործակցմանը, ի միջի այլոց, ամեն մի կազմակերպություն կերազեր տիրանալ ամեն գնով):
Հետո: Ինտերնետի սերնդում մեծացած ու մի քիչ էմոցիոնալ/սոցիալ առումներով անկայուն երեխաները (ռոք ու էմո ռեփ լսողներն են սրանք հիմնականում) ահավոր խնդիրներ են ունենում սոցիալ ինքնազգացողության, սեփական արժեքների ու պատասխանատվության հետ: Օրինակ. հավես չունի պատասխանելու, 3 ամիս թռնում ա քո հարցի կամ խնդրանքի վրով, 3 ամիս հետո հարցական ես ուղարկում ու գնաաաց. “վայ կներես չէի տեսել գրածդ, երկրում չէի, գնացել էի Սոմալիի նախագահի վրա մահափորձը կանգնեցնեի հետո հետ թռնելուց ինքնաթիռը գմփաց մենակ ես ողջ մնացի, 3 շաբաթ հող եմ կերել, մի ձև էկա տուն մաման ասեց տատիկին կարկանդակներ տանեմ տենց դրա համար չէի պատասխանում կներես կներես կներեեեես”: Առաջին օրվանից պատրաստվում էր էս հեքիաթները պատմելուն: Ու մնում են տենց մինչև չափահաս դառնալը, մի տեղ աշխատանքի անցնելը, սովորության համաձայն չգրավող նամակները չտենալու տալը ու մի արևոտ, պայծառ օր գործից դուրս շպրտվելը` գործատուի նկատմամբ անհարգալից վարքի ու աշխատանքի նկատմամբ ոչ կոմպետենտ վերաբերմունքի պատճառով:
Ռեժիմից էլ չեմ խոսում, որովհետև որ խոսամ երկար եմ խոսալու, ու հաստատ դասարանում նստած ժամը 3-ին քնող աշակերտները ինձ չեն ների:

Ես չեմ հաստատում, որ սոց.ցանցերից օգուտ չկա: Իմ ասելիքը էն ա, որ դեպքերի երևի 99%-ում սոց.ցանցերից ստացած վնասը իր քաշով ճզմում ա ստացած օգուտը, կարամ մանրամասնեմ հետաքրքրված անձանց համար առանձին խոսակցության մեջ:
Ու ինչքան կախվածությունը ուժեղ ա, էնքան ավելի շուտ-շուտ ենք պահանջ զգում հետ գնալու ու մի 2 հատ էլ story նայելու:

Համոզվելով, որ վիճակը ահավոր ա, անցնում ենք խնդրի լուծման տարբերակներին:

Ընդհանրապես պետք ա սկսել հետաքրքրությունը պակասացնելուց ու դրանից հետո լրիվ ինքնաբերաբար կստացվի, բայց հաշվի առնելով, որ շատերս ափսոսում ենք ցանցերում հավաքածներս, ավելի ճիշտ կլինի ինտերնետից չորով կտրվելը ու հնարավորության դեպքում քարանձավում մի 2 ամիս ապրելը, ու էս ասածս չնայած գրոտեսք կատակ ա, բայց լրջություն էլ ունի մեջը:

Առաջին հերթին հիշեք, թե ինչ են իրենցից ներկայացնում սոց.ցանցերը. for-profit (շահույթի համար) կազմակերպությունների արտադրանք: Բայց վերաբերվում եք դրանց որպես կյանքի ու մշակույթի մեծ բաղադրիչի: ՈՒ ձեզ պետք չի տենց անել:
“Էկրանից դուրս կյանք կա” արտահայտությունը սխալ ա, որովհետև էդ հանգստացնում ա քեզ. տպավորություն ա ստեղծվում, որ կյանքը միշտ կա ու ամեն պահի կարաս ֆբ-ից հելնես ու ապրես. էկրանից դուրս կյանք չկա, քանի դու չես աշխատում էդ կյանքը ստեղծելու վրա:
Գիտակցական մակարդակի վրա ինտերնետի նկատմամբ զզվանք ձևավորելը առաջին քայլն է նրանց համար, ովքեր չգտան հարմար գնով քարանձավ: Հետո ինչ ենք անում:
Ծրագրեր կան, որոնք չափում են, թե ինչքան ենք ժամանակ անցկացնում հավելվածներում: Մի-քանի օր վերցրու սոց.ցանցերում մաշած ժամանակդ, գրի էդ ժամանակը թղթի վրա, կողքից նշի, թե ինչ ես ստացել էդ ժամանակի դիմաց (մի քիչ էնդորֆինը ու կարճատեսությունը հաշիվ չեն): Արդյունքները արդեն գուշակում ես, բայց ամեն դեպքում նշվածը անելու կարիք կա. հիմնվենք փատերի վրա, ոչ թե սպասումների:
Հետո: Չնայած չէ, ինչ “հետո”:
Դու անձ ես, ու ես էլ չեմ ծրագրում պասիվ հիպնոսով քեզ ստիպել սոց.ցանցերը լքել: Իրականում ես շահելու եմ ու շահում եմ նրանից, որ բոլորը կախված են story թերթելուց էն ժամանակ, երբ ես նույն տեմպով գրքի (պրոֆեսիոնալ գրականություն bro, նովելեղեն չէ) էջեր եմ թերթում:
Բարի գիշեր:

P.S.: Շնորհակալություն Կալ Նյուպորտին ու նրա “Խոր Աշխատանք” (Cal Newport – Deep Work) գրքին:
Հարցերի դեպքում չգրել:

Հումոր Explained

Գլխավոր կերպարներ.
Հումոր (լատ.` մարմնի հեղուկ) – ծիծաղ առաջացնելուն տանող գործողություն կամ գործողությունների շարք;
Հումորի զգացում – որոշ ժամանակով երևույթների, դեպքերի ու անձանց լուրջ չվերաբերվելու մտավոր կարողությունը, ինչին կարելի է հասնել տվյալ սուբյեկտը չտեսնելով այնպես, ինչպես այն փորձում է երևալ, նույն՝ նոր տեսակետից դիտարկելով (ու ի հայտ բերելով էն թերի գծերը, որոնց վրա Դու ծրագրում ես բոցվել ու բոցեցնել (Աճառյանը դագաղի մեջ ֆռաց հենց ես էս բառը գրեցի, մշակույթի նախարարությունն էլ երևի գլխագին նշանակեց իմ համար՝ փակագծի մեջ փակագիծ դնելու համար)), իհարկե՝ ոչ վիրավորելու նպատակով:

Հումորի, այսպես ասաց, ծիծաղելիության մակարդակը բարձրացնելու համար միշտ հաշվի առնենք, որ ծիծաղը ուղղակի վկայություն է բարձր տրամադրության մասին, հետևաբար օգտվենք հումորից առաջ ծիծաղեցվողի տրամադրությունը բարձրացնելու այլ մեթոդներ կիրառելու հնարավորությունից: Չգիտեմ, սիրուն աղջիկների ու թանկ ավտոների նկարներ ցույց տուր, շաուրմա պատիվ տուր, սեր խոստովանի, Քո ճաշակով էլի, դե Դու ջոկիր:

Կարծեմ միշտ էլ հումորը համարվել է զարգացած ուղեղների սնունդ: Դե, բնականաբար, առավել զարգացած ուղեղներն են միշտ եփել էս սնունդը: Կհաստատեմ՝ նշելով, որ ինչքան էլ ուղեղի զարգացման գծերը կարող են տարբեր լինել, ամեն դեպքում ստորև հիշատակվող կոգնիտիվ կարողությունները էսսենցիալ են՝ հումոր շինելու համար:
Անձամբ հումոր կառուցելու ամենահիմնական ձևն եմ գտնում մի արտահայտություն վերցնելը, որը կիրառելի լինի բազմաթիվ, անգամ կասեի՝ աբստրակտոտ դեպքերում. հավասարապես անհրաժեշտ են խնդիր լուծելու կարողությունը՝ հենց ամենահարմար, բոլոր սահմանածդ կրիտերիաներին համապատասխանող արտահայտությունը ուղեղի խորքերից հանելու, ու ճկունությունը՝ դեպքը տարբեր տեսակետերից դիտարկելու ու նախորդ քայլում ստացած լուծումը ամենահարմար կետում “ներս գցելու” համար:
Հա, մեկ էլ չմոռանանք, որ էս մեր ստացած ապրանքը պետք ա հասցնել առանց ուշացնելու կամ շտապելու՝ ճիշտ պահին, ու ճիշտ միջավայրում. անալիտիկան ու արագությունն էլ ստեղ են անհրաժեշտ:

Տարօրինակ ֆոտոկոնտենտ, վիդեոկոնտենտ ու աուդիոկոնտենտ, հիմնականում բացակայող կոնտեքստով. անձամբ ես ոչնչանում եմ սրանցից: Բայց ամեն մեկի համար չի, ու ուղեղի հետ թեթև պրոբլեմներ են պետք՝ սրանք ծիծաղելի գտնելու համար:

Դե նայի: Ասենք՝ Դու, ոմն մի ադեկվատ անձ. սրանց վրա կխնդաս?

Դե, ասենք հումորը արվեստի նման է. կոնտեքստի ծավալի հետ մեծանում է հավանականությունը, որ ձեր ստեղծածը հասկացած մարդը կբռնի փորը ու կպառկի գետնին, ու միաժամանակ կրճատվում է էն մարդկանց քանակը, ովքեր կարող են հասկանալ ու իրոք գնահատել ապրանքը: Կոնտեքստի հաշվին Մալևիչի սև քառակուսին տասնապատիկ ավելի թանկ արժի, քան իմ ու Քո օրգանները իրար հետ վերցրած: Հետո էլ, կոնտեքստը կարող է հասկացվել տարբեր ձև, բայց քանի Քո ստեղծածը գնահատողը գոհ կլինի էն կոնտեքստից, որն ինքը տեսավ, կարաս հանգիստ լինես:

Որպես վերջաբան. շատ կարդա տարբեր բաներ ու զբաղվի ուղեղի զարգացմամբ, եթե դեռ սրանցով չես զբաղվում, ու 2 նապաստակ կխփես միանգամից. համ հումորիստների բարդ հումորները ավելի շատ կհասկացվեն Քո շնորհիվ, համ էլ ավելի շատ ծիծաղ կլինի կյանքումդ (ստեղ գրած ա, որ գիտնական ձյաձերը ասում են, որ ավելի ցավադիմացկուն ու սթրեսակայուն ես դառնում ծիծաղի շնորհիվ): Դե նենց ա, որ 3-րդ նապաստակ էլ կա. հումոր անելը ավելի լավ կստացվի մոտդ: Տաղանդ չունենաս՝ պրակտիկայով կդառնաս հումորիստ: Եթե լուրջ վիզ ես դրել: Բայց եթե վիզ ես դրել էսքանը շաաատ քիչ ա, չնայած որ հաստատ ահագին կօգնի: Ամեն դեպքում եթե կարիք լինի ասա ավելի շատ խորանամ հումորի երևույթի մեջ:
Բարի Գիշեր:

Պատմություն. 12-րդ դասարան

Հայկական լեռնաշխարհ

Եզերող լեռնաշղթաները՝

  • Արևելապոնտական լեռներ (հյուսիս-արևմուտքից)
  • Կովկասյան լեռնաշղթա (հյուսիսից)
  • Հայկական Տավրոս (հարավից)
  • Հայկական Պար (կենտրոն)

Բարձր լեռնագագաթները՝

  • Մեծ Մասիս (5165մ)
  • Սիփան (4434մ)
  • Արագած (4096մ)
  • Փոքր Մասիս (3925մ)
  • Կապուտջուղ (3906մ)

Հարևան տարածքները՝

  • Իրանական սարահարթ (հարավ-արևելք)
  • Փոքրասիական բարձրավանդակ (արևմուտք)
  • Միջագետք (հարավ)
  • Կուր գետ և Կովկաս (հյուսիս)

Գետերև և լճերը՝

  • Կուր/Արաքս — Կասպից ծով
  • Եփրատ/Տիգրիս — Պարսից ծոց
  • Ճորոխ — Սև ծով
  • Ուրմիա լիճ (Կապուտան ծով)
  • Վանա լիճ (Բզնունյաց ծով)    Կղզիներ՝ Ախթամար, Լիմ, Կտուց, Արտեր
  • Սևանա լիճ  (Գեղամա ծով) թափվում է շուրջ 30 գետ, և դուրս գալիս Հրազդանը
  • Կուր – ամենաերկար գետ

Վարչական բաժանումը՝

Մեծ Հայք . 311000քառ․կմ (15 նահանգ)

  1. Գուգարք
  2. Ուտիք
  3. Փայտակարան
  4. Արցախ
  5. Սյունիք
  6. Վասպուրական (37 գավառ)
  7. Այրարատ  (20 գավառ)
  8. Պարսկահայք
  9. Կորճայք
  10. Մոկք
  11. Աղձնիք (Տիգրանակերտը կառուցվել է Տիգրան մեծի կողմից Աղձնիքում)
  12. Տուրուբերան
  13. Ծոփք
  14. Բարձր Հայք
  15. Տայք

Փոքր Հայք . 80000քառ․կմ

Հայաստանի Հանրապետությունը (29800քառ․կմ) Մեծ Հայքից պարունակում է Գուգարքը, Այրարատը, Ուտիք և Սյունիք։

Արցախի Հանրապետություն (12500քառ․կմ) ) Մեծ Հայքից պարունակում է Արցախ, Սյունիք։

Ծագումնաբանություն

18-19 դարեր. ժողովուրդների և լեզուների ծագման հարցի նկատմամբ հետաքրքրության մեծացում: Համեմատական լեզվաբանության՝ նոր ժամանակների գիտության շնորհիվ պարզ դարձավ, որ նախապատմական ժամանակներում ներկայիս ժողովուրդների նախնիները կազմել են ընտանիքներ՝ մայր ժողովուրդներ: Հնդեվրոպական նախահայրենիքը զբաղեցրել է Փոքր Ասիայի արևելյան, Միջագետքի հյուսիսային և Իրանական սարահարթի հյուսիս-արևմտյան տարածքները:

Հնդեվրոպական լեզվաընտանիք՝ աշխարհի ամենաբազմանդամ լեզվաընտանիքը, որից առաջացել են շատ լեզվաճյուղեր, որոնք իրենց հերթին տրոհվել են ավելի փոքր լեզվաճյուղերի և լեզուների:

Մ.թ.ա 4-րդ հազարամյակի վերջում Հայերենը անջատվել է Հնդեվրոպական ընդհանրությունից:

1980-ական թվականներին հաստատվեց, որ Հնդեվրոպական նախահայրենիքը մ.թ.ա. 5-4րդ հազարամյակններում եղել է առաջավոր Ասիայի հյուսիսում, Փոքր Ասիայի արևելյան շրջաններում, Հյուսիսային միջագետքում, Իրանական սարահարթի հյուսիս-արևմուտքում։

Հայոց դիցաբանություն

Աստվածներ

Արամազդ – դիցարանի գլխավոր աստված, երկնքի ու երկրի արարիչ, պաշտանմունքի կենտրոնը` Բարձր Հայքի Դարանաղյաց գավառի Անի ամրոց

Անահիտ – մայրության, պտղաբերության դիցուհի, մեր ազգի փառքն ու կենսատուն, պաշտանմունքի կենտրոնը` Բաևձև Հայքի Եկեղյաց գավառի Երիզա ավան (Անահտական տարածք):

Վահագն – կրակի, ռազմի, քաջության, ամպրոպի աստված, պաշտամունքի կենտրոնը` Տուրուբերան նահանգ, Աշտիշատվ

Աստղիկ – սիրո և գեղեցկության դիցուհի, նրան է նվիրված վարդավառի տոնը, մեհյանը` Աշտիշատում:

Նանե – ընտանեկան հովանավոր, Դարանաղյաց գավառ Թիլ ավան

Արեգ Միհր – արևի, լույսի աստված, Բարձր հայքի Երենջակ գավառի Բագառիճ ավան

Տիր – գրի և դպրության աստված, Երազավույն վայր

Վանատուր – հյուրընկալության աստված

Տաճարներներ և արձաններ

Վաղարշապատ – Վաղարշ Ա, մայր տաճար Էջմիածին

Գառնի ամրոց և Արեգ-Միհրի տաճար – հիշատակումը Արգիշտի Ա-ի կողմից, կառուցել է Տրդատ Ա-ն 76թ ին: Գառնիի տաճարը ունի 24 սյուն

Կնոջ մարմարյա արձան – Արտաշատ

Մոր և մանկան արձան – Արմավիր

Արտաշեսյան դարաշրջանի մեդալյոններ – ավելի արժեքավոր են Սիսիանում հայտնաբերված արծվի և հաղթանակի պատկերներով մեդալիոնները, Տիգրան մեծի և Արտավազդ Բ ի դրամները

Վան թագավորություն

Վան/Ուրարտու թագավորություն (մ.թ.ա. 9-7րդ դարերի վերջ)

Կազմավորման շրջան

Սարդուրի Ա – (մ.թ.ա. 835-825թթ)

  • Շինարարական բարեփոխումներ՝ Վան մայրախաղաք, (Վանա լճի )
  • Մ․թ․ա․ 832 Սալմանասար II-րդ արքայի դեմ դիմադրում

Իշպուինի – (մ.թ.ա. 825-810թթ)

  • Կրոնական բարեփոխումներ՝ միասնական դիցարանի ստեղծումը՝ Խալդ, Թեյշեբա, Շիվինի:
  • Գրային բարեփոխումներ՝ սեպագրի ստեղծումը:
  • Ռազմական բարեփոխում՝ մշտական բանակ։

Հզորացման և վերելքի շրջան

Մենուա – (մ.թ.ա. 810-786թթ)

  • Շինարարական բարեփոխումներ՝  Մենուայի ջրանցք(72կմ), Մենուախինիլի քաղաք` Հայկական պար լեռնաշղթայի արևելյան հատված:
  • Արշավանքներ՝ Դիաուխի(Տայք), Ասորեստան, Աղձնիք(Ալզի), Հայկական Տավրոս, Մալաթիա(Մելիտ, Մելիտեիա), Մանայի թագավորություն։
  • Թագավորությունը դարձավ գեր-տերություն։
  • Արգիշտի I – (մ.թ.ա. 786-764թթ)
  • Արշավանքներ՝ Աբիլյանի(Աբեղյանք գավառ), Վեդուրի Էթյունի(ջրային երկրներ), Սևանալճի ավազան, Կեխունի(Գեղունի), Ալիշտու(Աղստևի հովիտ), Գուգարած աշպարհ(Տաշիր գավառ), Պարսուա երկիր(Պարսք), Բաբելոն, Մանայի թագավորություն։
  • Ստեղծվեց Վանի աշխարհակալությունը։
  • Շինարարական աշխատանքներ՝ Արգիշտիխինիլի, Էրեբունի(կառուցվել է մ․թ․ա․ 782թթ)

Սարդուրի II – (մ․թ․ա․ 764-735)

  • Արշավանքներ՝  Մալաթիա(Մելիտ, Մելիտեիա), Սևանա լճի ավազան, Արմեն (Ուրմե),  Մանայի թագավորություն, Բաբելոն(Ասորեստանի շրջափակում), Կուլխա (Կոլխերի երկիր, Կոլխիդա), Միջերկրական ծով։
  • Պետությունը դարձավ գեր-կենտրոնացած պետություն, 4 ծովերի պետություն։
  • Ամենամեծ տարածքային աճը եղել է Սարդուրի II օրորք
  • Տերության սահմանները՝ Սև ծով(հյուսիսում), Կուր գետ(հյուսիս-արևելք), Կասպից ծով(արևելք), Փոքր Ասիայի կենտրոնական շրջան(արևմուտք), Բաբելոն/Պարսից ծոց(հարավ),  Միջերկրական ծով(հարավ-արևմուտք)։
  • Մ․թ․ա․ 743թ Ասորեստանի Թիգլաթ Պալասար III արքայի 1-ին արշավանքը Ուրարտու։
  • Մ․թ․ա․ 735թ Ասորեստանի Թիգլաթ Պալասար III արքայի 2-րդ արշավանքը Ուրարտու Վան մայրաքաղաք, չկարողացավ նվաճել Միջնաբերդը ուղակի ավերեց ու ռադը քաշեց։

Թուլացման և անկման շրջան

Ռուսա I – (մ․թ․ա․ 735-710ական թթ)

  • Արշավանքներ՝ Սևանա լճի ավազան, Ուրմիա լճի ավազան(Արդինի Մուսասիր՝ Խալդ աստծո սրբազան քաղաքը)
  • Շինարարական բարեփոխումներ՝ Խալդի և Թեյշեբա աստվածների անուններով ամրոցների կառուցում (Սևանա լճի ավազան)։
  • Մ․թ․ա 719թ Սարգոն II-րդ արքայի արշավանքը Ուրարտու ձախողում է։
  • Մ․թ․ա 714թ Սարգոն II-րդ արքայի արշավանքը Ուրարտու(Մուսասիրի ավերում)։

Արգիշտի II – (մ․թ․ա․ 710ական թթ – 685թ)

  • Վանի թագավորության և Ասորեստանի մերձեցում։

Ռուսա II – (մ․թ․ա․ 685-645թ)

  • Կիմերական ցեղերի հայտնվելը հյուսիսում։
  • Պատությունը դարձավ գերկենտրոնացած։
  • Շինարարական բարեփոխումներ՝ սահմաններում ամրոցների կառուցում։

Սարդուրի III – (մ․թ․ա․ 645-643թ)

Ավանդազրույցներ

 Հայական ավանդազրուց (Մովսես Խորենացի` Հայկ և Բել, Նոյ նահապետ)

Թորգոմ նահապետ (Նոյի Հաբեթ որդու ժառանգներից) – Թորգոմատուն ( հիշատակվում է Եփրատի վերին ավազանում մ.թ.ա. 20-18րդ դարեր)

  • Հայկ Նահապետ – Հայաստան, Հայեր, Հայկաշեն
  • Արամ – Արմենիա, Արմեններ
  • Արամանյակ – Արագած, Արագոտն
  • Արամայիս – Արմավիր
  • Երաստ  – Երասխ

Հունական ավանդազրույց (Արգոնավորթներ` Յասոն և Արմենոս)

Սև ծովի արևելյան ափ Կոլխիդա երկիր

Վրացական ավանդազրույց(Թորգոմի 8 որդիներ)

9-11րդ դարեր Թորգոմի 8 որդիներից ծագած 8 ժողովրդներ

Ավագ որդի Հայոս՝ Հայեր

Քարթլոսից՝ Վրացիները:

Մնացացած որդիներից՝ Կովկասյան տարբեր ժողովրդներ:

Արատա՝ Հայկական լեռնաշխարհի առաջին Հայկական պետական կազմավորում:

Մ.թ.ա. 1-ին հազարամյակի կես համահայկական միասնական պետության ստեղծումը:

Մ.թ.ա. 880-870ական թվականներ՝ Նայիրի պետական կազմավորում՝ հարավում, և Ուարարտու պետական կազմավորում՝ հյուսիսում:

Մ.թ.ա. 859-843, Արամե, Արամու՝ Ուրարտու պետական կազմավորման առաջին արքա: 

Մ.թ.ա 9-րդ դարի առաջին կես Արամե Ուրարտացու շնորհիվ Հայկազունների Այրարատյան թագավորթյունը հայտի դարձավ Հայկական լեռնաշխարհի սահմաններից դուրս:

Ես եմ. հանձինս՝ Արման Թովմասյանը

Երևույթը չի կարող ներկայացվել այնպես, ինչպես կա: Ուսումնասիրեք երևույթի առաջացրած հետևանքները ու կունենաք երևույթը հասկանալու ավելի մեծ հնարավորություն:

Մտքերս ինձ ավելի լավ կներկայացնեն, քան ես անձամբ: Անկախ նրանից, որ մենք սովոր ենք լցնել այն ամենը, ինչին կարող ենք հասցնել մեր ձեռքերը, բացարձակ դատարկությունը գերադասելի է մինչև վերջ լցված լինելուն: “Վերցրու ամենը, ինչ կարող ես” գաղափարով առաջնորդվող մարդիկ միշտ կորցնում են ամենը, ինչ կարող են կորցնել: Ընդունելով “կորցրու ամենը, ինչ կարող ես կորցնել” գաղափարը` նրանք ձեռք են բերում ամենը, ինչ կարելի է ձեռք բերել: Կյանքը միշտ առաջին հերթին մատուցելու է մեզ այն, ինչը մենք կպատվիրեինք վերջին հերթին: Բազմաթիվ տեսակետերից դիտարկված բարդ ու խուճուճ գործողությունները տալիս են բարդ ու խուճուճ արդյունքներ: Այդ արդյունքները հանդիսանում են հաջողություն ու ձախողում միաժամանակ: Բարդ ու խուճուճ պլաններ կազմող անձինք թողնում են ընտրյալների տպավորություն, իսկ տպավորությունը պարտավոր չէ իրականություն հանդիսանալ: Շատ կյանք ապրելը շատ գիրք կարդալուց էական է լինելու այնքան ժամանակ, քանի մարդը գոյություն ունի: 14 տարի ինձնից պահանջվեց վերոնշյալը հասկանալու համար:

Դատարկությունը մաքուր է:
Դատարկ ուղեղը գրավում է լիովին լցված ուղեղներ, որոնցից յուրաքանչյուրը փորձում է իր բեռը թեթևացնել: Գիտելիքը բեռ է, ոչ միշտ պիտանի: Ուղեղը, հիշելով, որ ջանքերով է ձեռք բերել բեռը, հրաժարվում է բեռը թողնելուց, նման այն առակի ագահ մարդուն, որը մտավ ոսկով լի անձավը ու երբեք դուրս չեկավ այնտեղից, քանի որ անձավի մուտքը փակվել էր` կարծեմ մարդու` չափից շատ ոսկի վերցնելու արդյունքում:
Բոլոր լիքը ուղեղները փակված են անձավում:

Հա, էլի շեղվեցի: Ամեն դեպքում ինձ հիմա ավելի լավ եք ճանաչում, քան կճանաչեիք, եթե ես գրեի ընդունված ձևաչափով շարադրություն: Շնորհակալություն:

Leaving value. Edit: I had to write about living values, but whatever.

Whether it’s just a corpse, dear memories, guiding advices or piles of gold, We all leave value.
Bacteria will feast on our cells in any case.
Never shall we bother about these kinds of things. Value will be left. Whether we want it to or no.
It’s same as worrying about grades while we should be worrying about knowledge we take.

Concentrating on results,
You begin to not appreciate the value of the process.

2*12 1/2

№1: Գիտություն

Տվյալ նախագծին մասնակցում են Թովմասյան Արմանն ու Ստեփանյան Դավիթը: Նույն նյութը 2-իս բլոգում տեսնելիս խնդրում եմ խուճապի չմատնվել:

– Ինչ՞ է գիտությունը։ Խոսակցությունից առաջացած միտք, հետևող անհատական մտորում։ Թե․․․ ուղղակի բնության ուսումնասիրություն։
 Գուգլը ասում ա․ շրջապատող ֆիզիկական ու բնական աշխարհի ինտելեկտուալ ու պրակտիկ ուսումնասիրման համակարգված գործընթացը։
 Արդյոք պետք է խորանալ բուն բացատրության մեջ։ Ես կբավարարվեմ գիտության արժեքի արտադրման գործընթացի պատկերը ունենալով։ Բացատրի․
 Ինձ համար էլ այդքան էական չի էդ ինչ ա իրենից ներկայացնում էլի։ Չնայած չէ, հետաքրքիր ա։ Ասենք՝ ինչն ա ընդհանուր ֆիզիկայի, հոգեբանության ու լեզվի մեջ քո կարծիքով։
 Մարդու ուղեղը իր պատկերացումով։ Բոլոր որոլտներն էլ իրենից ներկայացնում են կյանքի պատկերացեման, օգտագործման խմբավորում։ Մարդը ուղղակիորեն մասամբ զննած ինֆորմացիան տեղավորում է ինչ-որ անվան տակ։
 Այսինքն՝ ամեն մեկը կարող ա մի ձևի պատկերացնի գիտությունը ու մեկ ա կարողանա դրա մեջ իրա ներդրումը ունենա։ Զգացել ես, բոլոր գիտությունների ծնողը ոնց որ մաթեմն ա։ Ալգորիթմներ, բանաձևեր (ու տենց լիքը ուրիշ խելացի բառեր, որոնց բացատրությունը չգիտեմ), սովորում ենք մաթեմի մեջ, ու կարանք ներդնենք շատ ուրիշ գիտություններում հաջող ուսումնասիրություն անցկացնելու համար։ Ամենակարևորը՝ մաթեմը ձևավորում ա խնդիր լուծելու կարողությունը։ Չեմ կարա նկարագրեմ ինչ տիպի կարևոր ա էս կյանքում ու չգիտեմ էսօրվա դրությամբ ուրիշ ինչ ա պետք կարողանալ՝ «կյանքի մեջ հաղթելու համար»։ Խնդիրը հնարավորություն ա, ու խնդիր լուծելը էդ հնարավորությունի կողմից տրվող սաղ օգտակար բաներից օգտվելու հավանականությունը մաքսիմիզացնող ֆակտոր: Ի՞նչ կասես։
 Ինչպես ամեն մի տիեզերքի տարր, ըստ իս մաթեմատիկան էլ իր նախապապը ունի։ Շատ պարզ օրինակ բերեմ՝ տրամաբանությունը։ Մաթեմատիկան իրենից ներկայացնում է տարբեր խնդիրների լուծում։ Հետևելով գաղափարիս կնշեմ, որ խնդիրը հնարավոր չէ լուծել բանաձևի մեջ տեղավորելով, պետք է տրամաբանել այն ոտքից գլուխ։ Ուղղակի պատկերացնելով խնդրի կերպարը տրամաբանել նրա լուծումը։
 Լաբիրինթ անցնելու նմա՞ն։
 Դե, հա։ Պատկերացնենք, որ մենք գտնվում ենք երկնքում՝ ինչ-որ լաբիրինթի մեջ։ Առաջին հայացքից չկան պատեր, բայց կան ելք ու արգելքներ։ Դու ուղղակի պետք է տրամաբանես քո հետագա քայլերը ու դուրս գաս խոչընդոտների ազդեցությունից։ Դու չես կարող մաթեմատիկական բանաձևերով լաբիրինթից դուրս գաս, թեև կարող ես գործդ մասամբ թեթևացնել, քանզի մաթեմատիկան հանդիսանում է գործիքների արկղ, որի պարունակությունը օգնում է անձին հեշտացնել տրամաբանելու գործընթացը։
 Մի րոպե, այսինքն ելքը “ստեղծում” ենք մենք՝ կյանքի ինչ-որ փիլիսոփայություն ձևավորելո՞վ։ Ասենք, մենք ենք ստեղծում դուռը ու դրա բանալին, հետո բանալիով բացում դուռը ու ասում, որ էսինչ բանին հասա՞նք։
 Կարելի է նաև այդպես ներկայացնել։ Մենք ենք ստեղծում մեր շրջապատը իր դժվարություններով, հաճելի պահերով, մարդկանցով և այլն։ Ուրիշ կերպ ասած՝ մենք կերտում ենք մեր աշխարհը պատկերացնելով այն։ Օինակ՝ մենք կարող ենք ուշադրություն չդարձնել դասընկերոջը՝ իմանալով նրա գոյության մասին։ Մի օր, եթե նա որոշի չհաճախել դպրոց, մենք ուղղակի կմոռանանք նրա մասին և չենք էլ զգա նրա բացակայությունը։ Մենք ուղղակի կկորցնենք նրան՝ մեր աշխարհից ջնջելով բոլոր հիշողությունները տվյալ անձի մասին։
 Մաթեմատիկայից հասցրինք հոգեբանություն: Էդքա՞ն բարակ ա փաստորեն մի գիտությունը մյուսից զատող սահմանը։
 Ավելի քան։ Պատկերացնում ե՞ս։ Ամեն մի գիտություն իրանից ներկայացնում է ծրագիր, որը փիլիսոփայությամբ կապվում է միմիանց մեջ բարակ, աննշան թելով։

Essay: In certain countries it is commonplace for teenagers to combine part-time or weekend jobs with their studies. Would you say this practice is good or bad? Your opinion as well as your reasons for agreeing or disagreeing should be supported with examples.

Considering that the countries that allow teenagers to work either part-time or weekend jobs with studies are countries like Germany and USA, am I to say anything negative?

In the age we live, financial resources are a must: we simply can’t exist without them. That means that any human is to be provided with appropriate environment and terms to exchange his/her time with papers (this process is rather known by the name «job» but I prefer to show the objective view on it, especially when there are no limits and I am supposed to hit an exact word count and also I told our teacher that my essay will contain way more words than required), and the amount of time he/she has spent alive rarely does matter, as long as the person is capable one. A lot of countries realize this and that’s why we constantly hear of those 15y.o. entrepreneurs who hit 1.000.000$ and have no intentions to stop, and since our country hasn’t yet realized this, that’s why we don’t hear of local young entrepreurs who have hit seven-figure digits.

Well, I can’t really say that in here we are able to work part-time without 1. obvious damage to the time we reserved for other things and 2. obviously getting underpaid: of course we can, but what can we expect from part-time jobs when full-time jobs, 70 hours a week, offer us as «much» as 80.000AMD in the best case?

Come to think of it, there’s even a need for teens to work. How is life represented to us? «Study, then you’ll work». Well, I challenge everyone who adopted this logic to name me a single successful person who didn’t do what he did later for living in early ages of his life. We should be soaked by what we do for a living from the very beginning (you know, the way you take a sponge and constantly drop drops of water on it: after a while it will be able to clean something, but if you start dropping water on it too late, obviously it will take way too much time to become useful, at least that amount of time will be more than it could have been, and since time is the most valuable resource we own simply because it can’t be obtained later, we better don’t waste it on a whim). I’ve read that Steve Jobs was creating communicational mechanisms with Steve Vozniak back then as a teen. As a result, decades after that, I say «a successful entrepreneur» and the first thing you envision is a middle-aged man with optical eyeglasses, creating smartphones and talking about simplicity or something.

What’s our problem? Yep, the standard educational sistem. Again. We are taught what will help us study later, but not what will help us work. And people don’t earn money by studying things. Usually. Look, some teenagers may figure out in time that practical skills can get them jobs paying twice as much as they can waste and they may go and study all of that stuff and get their jobs. But what about those who figure out too late or don’t even figure out, go and finish their education, then get a job and have no clue what are they to do because for 16 years their mentors injected them that the only thing they had to do was studying? On the other hand I assume this is good, as sociopathic it may sound. See, if everyone will be successful, no one will be successful: I doubt that there’s «space for everyone on the throne».
I intended to lead this to a different outcome, but come on, if they have no «eyes» to see things by themselves, they’re better off left «blind». The life isn’t a charity program. The strongest survive, and the smartest succeed. Anyway neither paths of the strongest nor of the smartest can be walked by others.

Վիլյամ Սարոյանի «Հայ մուկը»

Կարճ կապեմ. եթե օձը հղփացած ու անզգույշ կենդանի լիներ, ինքն ամեն մկան համար կեր կդառնար: Բայց օձը հղփացած ու անզգույշ կենդանի չի, հետևաբար օձը կմնա օձ, մկներն էլ (Արտաշներն էլ ներառյալ) կմնան օձերի սնունդ: Տվյալ դեպքում էնքան քիչ փոփոխություններ են հավանական: Արտաշներին, անգամ ինչ-որ ձևով 4 ֆիթ երկարությամբ օձերի հաղթելուց հետո, չեն դնում անձնական «5 աստղանի» վանդակներում: Արտաշներին գցում են 5 ֆիթանոց օձերի մոտ։ Հետո 6։ Հետո 7: Արտաշը չի ստանա «5 աստղանի համար», մինչև չվերացնի ամենամեծ օձին:

Տվյալ դեպքում հաղթող չեն դառնում, հաղթող ծնվում են:

Դեկտեմբերի 20. Արմանը խառնված հավաքում է նյութեր՝ բլոգը լցնելու համար

I’ve been reaping what I sow (հնձում եմ այն, ինչ ցանել եմ). ծրագրել էի այսօր ժամանակս ներդնել թուրքերենի ուսումնասիրման ու դիմանկարներ խզբզելու մեջ, բայց դպրոցից տեղեկացրին, որ խնդիրներ ունեմ՝ գնահատականի հետ կապված: Հիմնական բլոգս, որի կենդանության հազիվ 3 ամիսն էր բոլորել, “մեռած էր, թաղած չէր”. “թաղեցի, քելեխն էլ մենակ-մենակ կերա ու չնեղացնելու համար 2 կաթիլ արցունք կաթեցնելով” անցա նոր բլոգիս ստեղծմանը:

Արդեն 2 ամիս է, որ քարտեզս կորցրել եմ: Ասենք, այն ժամանակ էլ քարտեզ չունեի. ուղղակի քայլում էի, ու քայլելու ցանկությունը ամենակարևորն է: Բայց հիմա այդ էլ դժվարությամբ եմ անում: ԱՅ, մի ուժեղ օրինակ հիշեցի: Մի նյարդային հիվանդություն կա, պոլիոմիելիթ է կոչվում: Գիտես ինչ է կատարվում դրա ժամանակ?
Շարքից դուրս է գալիս ողնուղեղը: Ինքնուրույն շարժվելը դառնում է անհնար: Այս հիվանդությունը ստանալուց հետո կենդանությունը պահպանելու դեպքում պարտավորվում ես 0-ից սովորել երբևէ իմացած ամեն մի շարժում:
Կարծես լավ էլ գլուխ եմ հանում. հազարերորդ անգամ թուղթ վերցրի, նպատակներ գրեցի՝ հույսով, որ այս անգամ ճանապարհի վրա չեմ կոտրվի: Դրանից զատ՝ փորձում եմ լավ մարդ լինել, օգտակար, հիշարժան պահեր ստեղծել իմոնց համար: Մեկ էլ տեսար՝ վաղը կորեցի. գիտեիր, որ 20 տարվա աճպարար եմ?

Կյանքը կատարյալ կլիներ, եթե մենք սովորեինք ապրել այն գաղափարներով, որոնք հրամցում ենք ուրիշներին:
Չէ, իրոք: Սարկազմով չեմ գրում: Ես սիրում եմ գաղափարներս, ու շատ կուզեի դրանցով ապրել: Դժբախտաբար, հոմո սապիենսի կորտեքսը (լատ.՝ ուղեղ)՝ բնազդներն ու զգացմունքները ձևավորվել են ավելի շուտ ու հետևաբար ավելի արմատացած են նրա էության մեջ, քան նեո-կորտեքսը (լատ.՝ նոր ուղեղ)՝ գիտակցությունը ու փաստացի մտածելակերպը:

Դու ասա. ինչ անեմ հիմա, որ լավ լինի?
Իրականությունը ժխտեմ,
սկսեմ ինձ խաբել, որ ապրում եմ այնպես, ինչպես պետք է,
թե զուտ ընդունեմ փաստերը ու թողնեմ կյանքիս, որ գլորվի ուր կուզի?

Եվս 1 նյութ՝ հայոց լեզվի մեջ, ու ևս 10 անպատասխան հարց՝ իմ մեջ:

Բրավո Արմս, լավն էր: Բայց շատ շեղվեցիր վերնագրից: Ամեն դեպքում՝ բրավիսսիմո:

Նարցիսսիզմը չլիներ հիմա չէի լինի:
Սիրեք Ձեզ: